Սմարթ գրատախտակներ Հայաստանի բոլոր դպրոցներին

Սմարթ գրատախտակներ Հայաստանի բոլոր դպրոցներին

Ժամանակակից կրթական համակարգի պահանջներին համապատասխան, Կայուն Զարգացման Ծրագրեր ՀԿ-ն իրականացնում է մի ծրագիր, որով նախատեսվում է Հայաստանի բոլոր դպրոցները ապահովել ժամանակակից ինտերակտիվ սմարթ գրատախտակներով, որոնք հզոր ու արդյունավետ գործիքներ են և ինտեգրում են մի քանի տեխնոլոգիաներ՝ հեշտացնելով ուսումնական պրոցեսը:

Ինտերակտիվ սմարթ գրատախտակները նոր են հայտվում Հայաստանի դպրոցներում՝ որպես ժամանակակից գործիք ուսումնական պրոցեսում: Այդ գրատախտակները նման են լայնէկրան հեռուստացույցների, միայն թե ներառում են մի շարք այլ հնարավորություններ, ինչպիսիք են հպումային էկրանը ավելի քան 20 կետերով, ծրագրային ապահովում, որի շնորհիվ կարող եք ստիլուսով հեշտորեն գրել ու նկարել և ձեռքի մի շարժումով մաքրել այն, ընդգծել կարևոր տեքստերը, ստեղծել գրաֆիկներ, ցուցադրել տեսանյութեր և ինտեգրել ձեռ հեռախոսի կամ համակարգչի հետ:

Այս ժամանակակից ուսումնական գործիքը կդարձնի ուսումնառությունը հետաքրքիր, աշխակերտներին կպահի կենտրոնացված ու ուսումնատենչ:

ԿԶԾ ՀԿ-ն աշխատում է միջազգային դոնոր կազմակերպությունների հետ՝ այս հրաշք գործիքը Ձեր դպրոց հասցնելու համար:

Եթե հետաքրքրված եք, ապա խնդրում ենք լրացնել և ուղարկել այս ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԸ՝ գործընթացը սկսելու համար: Որոշակի ժամանակ հետո Դուք կտեսնեք այս գրատախտակները Ձեր դպրոցում:

Սպասում ենք Ձեր արձագանքին:

>> ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ <<

 

Ծրագրի նպատակները
Կահավորել դպրոցները սմարթ ինտերակտիվ գրատախտակներով
Ծրագրի ժամկետները
-
Տևողությունը
Մշտական
Ստատուսը
Ընթացքի մեջ
Ինտերակտիվ գրատախտակ
Ինտերակտիվ գրատախտակ
Ինտերակտիվ գրատախտակ