
Ձգտելով բարելավել երեխաների ուսումնական պրոցեսը Երևանի և Հայաստանի մարզերի դպրոցներում, Կայուն Զարգացման Ծրագրեր ՀԿ-ն սկսում է նախագիծ, որով առաջարկում է փոխել դպրոցներում առկա հնաոճ և խիստ անհարմար երկտեղ դպրոցական դասասեղաները ժամանակակից, հարմարավետ, փոխոխվող ու ֆունկցիոնալ մեկտեղանի դասասեղաններով:
Ժամանակակից զարգացման ուղղությունները, խորհուրդ է տրվում ներկա երկտեղանի դասասեղանները փոխարինել մեկտեղանի հարմարավետ ու ժամակակակից պահանջներին բավարարող դասասեղաններով, որոնք թույլ են տալիս երեխաներին նստել առանձին, պահպանել անհրաժեշտ սոցիալական հեռավորությունը, նաև նվազեցնելով մեկը մյուսից արտագրելու հնարավորությունը, և այլն:
Դասասեղանները ունեն ամուր մետաղական և պլաստիկ կառուցվածք, դյուրակիր են, ունեն փոփոխվող բարձրություն, անհրաժեշտ ֆուկցիոնալ կառուցվածք, և հարմարավետ են դասաժամերին նստելու ուղադրությունը կենտրոնացված պահելու համար:
Մենք համագործակցում ենք միջազգային դոնորների և կազմակերպությունների հետ՝ այս փոփոխությունը Հայաստանի դպրոցներին և երեխաներին բերելու համար:
Երևանի և Հայաստանի մարզերի դպրոցները հրավիրվում են լրացնել սույն Հետաքրքրության հայտը, որը մեզ հնարավորություն կտա միջոցներ հավաքագրել՝ այս հրաշք դասասեղանները մատակարարելու համար:
